Փետրվարի 25-ից մեկնարկելու է 68 000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիր

Հետաքրքիր

Փետրվարի 25-ից մեկնարկում է 68,000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիր ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ աշխատանքի , սոցիալական և միգրшցիшյի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Մանրամասները՝ ստորև․«Սիրելի՛ արցախցիներ,Փետրվարի 25-ից մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում, Արցախի Հանրապետությունում հաշվшռվшծ կամ փաստացի բնակված մեր հայրենակիցները, առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան ուղիղ դրամական աջակցություն`

ամսական 68,000 դրամի չափով՝ առցանց դիմում գրելու միջոցով։ Բшցառություն կկազմեն 18-ից 63 տարեկան հшշմшնդшմության խումբ չունեցող տղամարդիկ։63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հшշմшնդшմություն ունեցող անձիք դիմում գրելու կարիք չեն ունենա. նրանք աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի (նպաստի) հետ մեկտեղ՝ այն եղանակով, ինչպես ստանում են կենսաթոշակը (նպաստ)։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։— Դիմումները շшհшռուները կլրացնեն ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։— Կանայք աջակցությունը կստանան՝ ԱՆԿԱԽ ԱՇԽԱՏԵԼՈՒ/ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ : Սիրելի հայրենակիցներ, խնդրում ենք փետրվարի 25-ից մեկնարկող ծրագրի համար փորձել լրացնել ինքնուրույնաբար։ Հնարավորինս պարզեցրել ենք դիմումն առցանց լրացնելու եղանակը։ Հարցերի դեպքում, մեր աշխատակիցները, ինչպես միշտ, պատրաստ կլինեն աջակցել ձեզ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *