Տորթ «Խրճիթ». Ես պատրաստում եմ այս սեփական բաղադրատոմսով արդեն 30 տարի

Հետաքրքիր

Ցանկանում եմ ձեր դատին ներկայացնել «Խրճիթ» տորթի իմ տնական բաղադրատոմսը, որով արդեն 30 տարի է՝ պատրաստում եմ: Ես պատրաստում էի այն աղջկաս ծննդյան տարեդարձին, իսկ հիմա նա է պատրաստում իր դստեր համար: Բաղադրիչներ Խմորը Հավկիթ՝ 3 հատ Շաքարավազ՝ 1 բաժակ Թթվասեր՝ 1 բաժակ Մարգարին՝ 250 գրամ Ալյուր՝ 4 բաժակ Սոդա՝ 0,5 ճ/գ Քացախ Լցոնը Սև սալորաչիր՝ 200 գրամ Հունական ընկույզ՝ 200 գրամ Կրեմը Թթվասեր՝ 0,7-1 լիտր

Շաքարավազ՝ 1 բաժակ Շոկոլադ՝ զարդարելու համար Տորթ «Խրճիթ» Առանձնացնում ենք դեղնուցները սպտակուցներից (սառնարանում սառեցնում ենք սպիտակուցները) և խառնում շաքարավազի հետ։ Մարգարինը հալեցնել և սառեցնել։ Խառնել դեղնուցը մարգարինի և թթվասերի հետ։ Ավելացնել քացախով բացած սոդան և ալյուրը։ Խառնել խմորը։ Բաժանել 28 գնդիկի։ Դնել սառնարանում 30 րոպե։ Հանել սառնարանից և գրտնակել գնդիկներից յուրաքանչյուրը գրտնակել 20-25 սմ երկարությամբ և 3-4սմ լայնությամբ:

Պատրաստում ենք լցոնը Ընկույզները կտրտել դանակով: Սալորաչիրը թրջել ջրի մեջ 15-20 րոպե, ապա քամել և կտրտել փոքր կտորներով: Խմորները հերթով լցոնում ենք տարբեր լցոններով՝ ընկույզի, սալորաչրի: Ապա դնում ենք ջեռոցի մեջ և թխում 180 աստիճանում 15 րոպե: Շաքարավազով հարում ենք թթվասերը: Սկսում ենք պատրաստել խրճիթը։ Շարում ենք առաջին շերտը 7 գլանակից և քսում վրան թթվասերը: Հետո վեց գլանակ ենք դնում:

Այդպես շարունակ մեկ հատ պակասով բարձրանում ենք՝ արանքներում թթվասեր քսելով: Ամբողջ տորթը պետք է ծածկված լինի թթվասերով Հարել սպիտակուցը և զարդարել դրանով խրճիթի կողմնային հատվածները: Վրան լցնել քերած շոկոլադ: Տորթը մեկ օր պետք է մնա, որ ներծծվի: Բոլորը հիացած կմնան թե՛ համից, թե՛ տեսքից: Բարի ախորժակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *