Ինչը կարողէ ավելի հաճելի լինել օրգանիզմի համար,քան լոգանք ընունելը,որի ընթացքում մարմինը մերսում ես սիրելի ճիլոպով: Սակայն բժիշկ դերմատոլոգները խորհուրդ չեն տալիս դրանք օգտագործելՙ, քանի որ դրանք կարող են օրգանիզմին ավելի մեծ վնաս պատճառել, քան օգուտ տալ:Մարմնի համար նախատեսված ճիլոպները մասնագետների պնդմամբ հիանալի վայր են բակտերիաների բազմաց ման համար:
Բանն այն է,որ այդ ճիլոպ-ները հիմնականում չորացվում են լոգասենյակներում՝ խոնավ և տաք միջավայրում, որը բարե նպաստ միջավայր է բակտերիաների բազմացման համար Ամեն անգամ լոգանք ընդունելիս,մենք ջանասիրաբար մերսում ենք մարմինը ճիլոպով,բակտերիաները թափանցում են մաշկի ծակոտինե րի մեջ, դառնալով տարբեր տեսակի բորբոքումների ու մաշկային խնդիրների առաջացման պատճառ:
Եթե բակտերիաների առկայության մասին փաստը այնքան համոզիչ չթվաց և տպավորություն չթողեց,ապա բորբոսի ու սնկերի առկայության մասին փաստը հավանաբար չի անտեսվի: Ականավոր դերմատոլոգները պնդում են, որ ճիլոպները պետք է փոխել առնվազն ամիսը մեկ անգամ: Որպեսզի ճիլոպը չվերածվի վարակման աղբյուրի, ապա այն պետք է չորացնել լոգասենյակից դուրս, օդափոխվող վայրում: